Դավիդ Վիլյա. «Պատրաստ եմ վերադառնալ Իսպանիայի հավաքական»

«Վալենսիայի» և «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Դավիդ Վիլյան, ով այժմ հանդես է գալիս ՄԼՍ-ի «Նյու-Յորք Սիթի» ակումբում, վստահ է, որ դեռ կարող է օգտակար լինել Իսպանիայի ազգային հավաքականին: Վերջինս պատրաստ է նորից վերադառնալ հավաքական:

«Ես երբեք չեմ հեռացել Իսպանիայի ազգային հավաքականից: Այս ընթացքում ես չեմ կարողանա հրավեր ստանալ ազգային հավաքականից, քանի որ մենք այժմ չենք խաղում: Սակայն պատրաստ եմ վերադառնալ, չնայած հասկանում եմ, որ դա շատ բարդ է»,- Վիլյայի խոսքերն է մեջբերում Bernabeu Digital-ը:

Հիշեցնենք, որ Վիլյան վերջին անգամ ազգային հավաքականում հանդես է եկել ԱԱ 2014թ. ժամանակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ