Դավիդ Լուիսը կարող է վերադառնալ Պրեմիեր լիգա

ՊՍԺ-ի պաշտպան Դավիդ Լուիսը մինչ տրանսֆերային պատուհանի ավարտը կարող է հայտնվել «Չելսիում»:

Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, լոնդոնյան գրանդը բրազիլացու համար առաջարկել է 32 մլն ֆունտ: Կողմերը շարունակում են բանակցությունները և նշվում է, որ ֆուտբոլիստը նույնպես դեմ չէ վերադառնալ «Ստեմֆորդ Բրիջ»:

2014թ. Լուիսը «Չելսիից» տեղափոխվել էր ՊՍԺ 50 մլն ֆունտի դիմաց ՝ դառնալով ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկարժեք պաշտպանը:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ