Դավիդ Լուիսը հայտնել է, թե ինչու է վերադարձել «Չելսի»

«Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիսը, որը պայմանագիր է ստորագրել լոնդոնյան ակումբի հետ 2016թ-ի տրանսֆերային պատուհանի վերջին օրվա ընթացքում, պատմել է թե ինչու է վերադարձել անգլիական ակումբ:

«Անչափ երջանիկ եմ այստեղ վերադառնալու համար: Ֆանտաստիկ է 2-րդ անգամ նման հնարավորություն ստանալը: Սիրում եմ «Չելսին», այդ պատճառով էլ այստեղ եմ:

Հիանալի հնարավորություն է երկրպագուներին ցույց տալու, թե որքան եմ սիրում այս ակումբը:

Ես հաղթանակների քաղց ունեմ: Իհարկե, ցանկանում եմ հաղթել ԱՊԼ-ն: Ես այստեղ եմ, քանի որ ամբիցիաներ ունեմ, ուզում եմ հանդես գալ թոփ ակումբում, իսկ երբ խաղում ես նման թիմում, պետք է ձգտես հաղթել ամեն խաղում»,-շեշտել է բրազիլացի ֆուտբոլիստը:

Հիշեցնենք՝ Լուիսը հանդես էր գալիս «Կապույտների» կազմում 2011 թ.-ից մինչև 2014-ը, այնուհետև պաշտպանը տեղափոխվեց ՊՍԺ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ