Դավիդ դե Խեան որոշում է կայացրել իր ապագայի շուրջ

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան, ով մրցաշրջանի արդյունքում ճանաչվեց թիմի լավագույն ֆուտբոլիստ, այլևս չի ցանկանում աշխատել Լուի վան Գալի հետ:

Ըստ բրիտանական The Guardian-ի, եթե ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հոլանդացի մասնագետը մնա ակումբում, ապա Դե Խեան կխնդրի ղեկավարությանը վաճառել իր տրանսֆերը:

Բացի այդ, իսպանացին շատ է ցանկանում  հանդես գալ Չեմպիոնների լիգայում, իսկ ՄՅՈՒ-ն, ամենայն հավանականությամբ, հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Եվրոպա Լիգայում:

Ավելին, Դե Խեան պատրաստ է մնալ ակումբում, եթե թիմը գլխավորի Ժոզե Մոուրինյոն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ