Դավիդ դե Խեա.«Մենք ավելի ուժեղ ենք նոր մարզչի և նոր ֆուտբոլիստների հետ»

Դավիդ դե Խեան հույս ունի, որ «Մանչեսթեր Յունայթեդը» վերջապես կկարողանա պայքարել մրցանակային տեղերի համար։ Նրա կարծիքով նորեկները ունակ են ուժեղացնել թիմը։

«Մենք զգում ենք, որ սա առանձնահատուկ մրցաշրջան է սպասվում։ Մենք մեզ ավելի ուժեղ ենք զգում՝ նոր մարզչի և նոր ֆուտբոլիստների հետ։ Նրանք իսկապես բարձր մակարդակի խաղացողներ են, և մենք լավ մրցաշրջան ենք ունենալու»,-ասել է Դե Խեան ակումբի պաշտոնական կայքին։

Դե Խեան խոսել է նաև Անգլիայի Սուպերգավաթի՝ Քոմյունիթի Շիլդի մասին, որը «Մանչեսթեր Յունայթեդը» վիճարկելու է «Լեսթերի» հետ օգոստոսի 7-ին։

«Նրանք շատ բարդ մրցակիցներ են, դա հաստատ։ Նրանք ամուր թիմ ունեն, բայց մենք գիտենք, թե նրանք ինչպես են խաղում։ Մենք պետք է լիովին պատրաստ լինենք ու լավ ֆուտբոլ ցույց տանք»,-ասել է իսպանացին։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ