Դավիդ Ալաբա. «Ռոնալդուն ուժեղ է Մեսիից. Նա մարդ չէ, հավատացեք ինձ»

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան փորձել է համեմատել «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուին և «Բարսելոնայի» առաջատար Լեո Մեսիին: Ավստրիացի ֆուտբոլիստը կարծում է, որ Ռոնալդուն ուժեղ է արգենտինացուց:

«Կարծում եմ, որ Ռոնալդուն ավելի ուժեղ է Մեսիից: Նա իսկապես շատ խոշոր է և շատ բարձր է ցատկում: Նա մարդ չէ, հավատացեք ինձ»,- Ալաբայի խոսքերն է մեջբերում Bild-ը:

Վերջին տարիներին Մեսիին և Ռոնալդուին շատերն են փորձում համեմատել: Ռոնալդուին նախապատվությունը տալիս են ավելի շատ «Ռեալի» ներկայացուցիչները:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ