Դատարանը Նեյմարին պարտավորեցրել է հսկայական տուգանք վճարել

Նեյմարի խնդիրները իրավապահ մարմինների հետ շարունակվում են։ Բրազիլիայի դատարանն այսօր որոշում է կայացրել պարտավորեցնել ֆուտբոլիստին վճարել 45 միլիոն եվրո տուգանք հարկերից խուսափելու ու եկամուտները թաքցնելու համար։

Ֆուտբոլիստը մեղադրվում էր առանձնակի խոշոր չափերի հասնող եկամուտներ թաքցնելու ու հարկեր չվճարելու մեջ, ու դատարանը որոշում է կայացրել նրա դեմ։

Այնուամենայնիվ, այս վճիռը դեռ վերջնական չէ, քանի որ ֆուտբոլիստը կարող է բողոքարկել այն վերաքննիչ դատարանում։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ