«Դարմշտադտը» մարզադաշտը վերանվանել է մահացած երկրպագուի պատվին

Գերմանական «Դարմշտադտը» պաշտոնապես հայտարարել է մարզադաշտի անվանումը ժամանակավորապես փոխելու մասին:

Ընդհանրապես «Դարմշտադտի» մարզադաշտը կրում է «Boellenfalltor Arena» անվանումը, սակայն այսօրվանից մինչև մրցաշրջանի ավարտն այն կկրի «Jonathan-Heimes-Stadion» անվանումը:

Այսպիսով՝ ակումբը ցանկանում է հարգել մարտին քաղցկեղի պատճառով մահացած 26-ամյա երկրպագուի հիշատակը:

«Ջոնաթանը «Դարմշտադտի» հաջողության ուղեկիցն էր: Չնայած իր հիվանդությանը՝ ամեն պահի պատրաստ էր էներգիա հաղորդել ակումբին»,- ասել է թիմի նախագահ Կլաուս Ֆրիտչը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ