Դարիո Սրնայի ֆուտբոլային հայրը

Դոնեցկի «Շախտյորի» պաշտպան Դարիո Սրնան խոսել է թիմի նախկին գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուի մասին:

«Իհարկե շատ բարդ էր հրաժեշտ տալ պարոն Լուչեսկուին: Նա իմ ֆուտբոլային հայրն է: Ես նրա հետ աշխատել եմ 12 տարի: Հենց նա ինձ կիսապաշտպանից դարձրեց պաշտպան: Սկզբում ինձ չէր հաջողվում, սակայն նա հավատաց ինձ ու սպասեց:

Ես երջանիկ եմ, որ իմ կյանքում ու կարիերայում նման անձնավորություն է եղել: Ամեն դեպքում ոչ ոք հավերժական չէ: Հիմա մենք նոր մարզիչ ունենք: Հոգեբանորեն Լուչեսկուի հեռանալը մեծ ազդեցություն ունեցավ, սակայն պետք է հարմարվել իրավիճակին»,- ասել է Սրնան:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ