Դարիո Սրնան համաձայնության է եկել «Բարսելոնայի» հետ

Դոնեցկի «Շախտյորի» ավագ Դարիո Սրնան և «Բարսելոնան» համաձայնության են եկել՝ հայտնում է Mundo Deportivo-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ կողմերը համաձայնության են եկել 1,5 տարվա պայմանագրի շուրջ: Ֆուտբոլիստն այժմ սպասում է պաշտոնական առաջարկին:

Նշվում է, որ Սրնան «Բարսելոնայի» հետ կապի է դուրս եկել ընկերոջ միջոցով: Ամենայն հավանականությամբ խոսքն Իվան Ռակիտիչի մասին է:

Բացի այդ, Սրնան նշել է, որ «Շախտյորի» նախագահ Ռինատ Ահմետովը պատրաստ է բաց թողնել իրեն Իսպանիա անվճար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ