Դանիելե դե Ռոսի. «Փողը չի կարող ինձ ստիպել հեռանալ «Ռոմայից» և տեղափոխվել «Չելսի»»

«Ռոմայի» կիսապաշտպան Դանիելե դե Ռոսին կարծում է, որ իտալական ակումբում ողջ կարիերան անցակցնելու մտադրությունը փառասիրության բացակայությունն է: 33-ամյա իտալացին նաև խոսել է «Չելսիի» հետ բանակցությունների մասին:

«Սխալ կլիներ հեռանալ «Ռոմայից»: Դա անարդար վերաբերմունք կլիներ  երկրպագուների նկատմամբ: Փողը չի կարող ինձ ստիպել տեղափոխվել «Չելսի», քանի որ ես նույնը ստանում եմ «Ռոմայում»: Ցանկացած ակումբում ֆուտբոլիստին վճարում են, իսկ գումարի չափը այդքան էլ կարևոր չէ:

Ո՞ր ֆուտբոլիստն է ավելի փառասեր, այն որ ցանկանում է ժամանակավոր տեղափոխվել «Ռեալ», որպեսզի հաղթի Չեմպիոնների լիգան, թե՞ այն ֆուտբոլիստը, ով ուզում է մնալ և հաղթել «Ռոմայի» հետ: Կարծում եմ, որ այն փորձը, որ դու երբեք չես հաղթել ՉԼ-ում, ավելի մեծ նպատակ է քեզ համար հանդիսանում: Դա ավելի բարդ է»,- ասել է Դե Ռոսին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ