Դանիել դե Ռոսին մինչև լուսադեմ Ֆլորենցիի ընտանիքի հետ սպասել է վերջինիս ախտորոշմանը

«Ռոմայի» կիսապաշտպան Դանիելե դե Ռոսին հիվանդանոցում սպասել է իր թիմակից Ալեսանդրո Ֆլորենցիի ախտորոշմանը, որին տեղափոխել էին այնտեղ Ա Սերիայի 10-րդ տուրի «Սասուոլոյի» հետ խաղից հետո (1:3):

Դե Ռոսին գտնվել է բժշկական հաստատությունում մինչև բուժզննման ավարտը: 33-ամյա ֆուտբոլիստը աջակցել է Ֆլորենցիի ընտանիքին մինչև լուսադեմ, երբ պարզվեց, որ կիսապաշտպանը պատռել է խաչաձև կապանները:

Այսօր Ֆլորենցին կվիրահատվի, իսկ թե երբ կվերադառնա խաղադաշտ, դեռ պարզ չէ:

 

Ալեսանդրո Ֆլորենցին ծանր վնասվածք է ստացել (տեսանյութ)

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ