Դանիել Ալվես. «Հեռանում եմ, բայց կվերադառնամ»

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Դանիել Ալվեսը հրաժեշտ է տվել թիմի երկրպագուներին այն բանից հետո, երբ պաշտոնապես հաստատվեց, որ բրազիլացին հեռանալու է իսպանական թիմից:

«Մեկ ամիս անց կլրանա 8 տարին, որ ես տեղափոխվել եմ «Բարսելոնա»: Առաջին օրվանից մինչև վերջին օրը վայելել եմ ֆուտբոլն այստեղ, ու իմ բախտն իսկապես բերել է:

Ես դարձա յուրահատուկ ֆուտբոլիստ, որին բախտ է վիճակվել մարզիչների ու ֆուտբոլիստների հետ մասին անհավանական 10 տարիներ անցկացնել այս թիմում:

Ես ուղղակի ուզում եմ ասել, որ ցանկանում եմ նոր մարտահրավերներ ստանալ, իսկ յուրաքանչյուր շրջան անհրաժեշտ է ավարտել ճիշտ ժամանակին: Ինձ համար այս շրջանը «Բարսելոնայում» ելույթներիս ավարտն է:

Ես հեռանում եմ, բայց վերադառնալու եմ, քանի որ «Բարսելոնայի» նվիրյալ եմ»,- Ինստագրամի իր էջում գրել է Ալվեսը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ