Դանի Ալվեշը քննադատել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին, ովքեր ներկա չէին ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ մրցանակաբաշխությանը

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեշը, ով ներկայումս հանդես է գալիս «Յուվենտուսում», քննադատել է կատալոնական ակումբի ֆուտբոլիստներին ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությանը ներկա չգտնվելու համար:

«Նրանք պետք է ներկա լինեին, դա իմ կարծիքն է: Նրանք պատրաստ էին գալ այստեղ և խաղալ չորեքշաբթի օրը: Մենք պետք է հարգենք այդպիսի որոշումը, բայց իմ կարծիքով նրան պետք է ներկա գտնվեին: Ես այստեղ տեսա «Ռեալի» շատ ֆուտբոլիստների և ինձ այդքան էլ լավ չէի զգում:

Ռոնալդուն արժանիորեն հաղթեց: Ես ուրիշին էի ընտրել, բայց ամեն ինչ արդար է»,- ասել է Ալվեշը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ