Դանի Ալվեսը համաձայնեցրել է պայմանագրի կետերը «Յուվենտուսի» հետ

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Դանիել Ալվեսը մոտ է «Յուվենտուս» տեղափոխությանը՝ հայտնում է Football Italia-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ տրանսֆերն արդեն կայացած է: Ալվեսը «Յուվենտուսի» հետ կնքելու է 2-3 տարվա պայմանագիր՝ տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձով:

Նշվում է, որ տեղափոխությունը կայանալու է անվճար: Ալվեսն իտալական ակումբ է տեղափոխվելու ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ իրավունք ունի միակողմանի խզել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ:

Ակնկալվում է, որ տրանսֆերը պաշտոնապես կհաստատվի առաջիկա օրերին: Թուրինյան ակումբը հետաքրքրված է նաև Խավյեր Մասկերանոյի ծառայություններով, որին պատրաստ է ավելի բարձր աշխատավարձ վճարել:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ