Դանի Ալվես. «Դեռ երկար ժամանակ մրցակցի երկրպագուները կատեն ինձ»

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսն իր թիմը լավագույնն է համարում աշխարհում ու վստահ է, որ մրցակցի երկրպագուները «Բարսելոնայի» նվաճած տիտղոսների համար տանել չեն կարողանում կատալոնացիներին:

«Մենք լավագույնն ենք, այո՛: Կարևոր չէ՝ ինչ են ասում մյուսները. մենք լավագույնն ենք»,- ասել է Ալվեսը:

«Եկեք լինենք շատ, շատ, շատ անկեղծ՝ «Բարսելոնայի» երկրպագուներն ամենաերջանիկն են աշխարհում:

Այժմ մրցակից թիմերի երկրպագուները կարող են ինձ ավելի շատ ատել, սակայն դա ինձ չի հետաքրքրում: Հասկանում եմ, որ մեր հաղթանակները կարող է զայրացնել որոշ մարդկանց»,- Marca-ն փոխանցում է Ալվեսի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ