Դանի Ալվեսը շրջանցել է Պելեին և նոր ռեկորդ գրանցել

«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը, այսօր կատալոնական թիմի կազմում 6-րդ անգամ դառնալով Իսպանիայի չեմպիոն, դարձել է ամենատիտղոսակիր բրազիլացի ֆուտբոլիստը: Նա ընդհանուր առմամբ նվաճել է 30 տիտղոս` այդ ցուցանիշով առաջ անցնելով լեգենդար Պելեին:

Դանի Ալվեսը 6 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 4 անգամ` Իսպանիայի գավաթակիր, 5 անգամ` Իսպանիայի սուպերգավաթակիր, 3 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, 2 անգամ` ՈՒԵՖԱ-ի գավաթում, 4 անգամ` ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթում, 3 անգամ` Աշխարհի ակումբային առաջնությունում, 2 անգամ Բրազիլիայի հավաքականում հռչակվել Կոնֆեդերացիաների գավաթի, մեկ անգամ` Ամերիկայի գավաթի հաղթող:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ