Դանի Ալվեսը Կոուտինյոյին խորհուրդ է տալիս տեղափոխվել «Բարսելոնա»

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Դանիել Ալվեսը, ով շուտով պետք է տեղափոխվի «Յուվենտուս», իր հայրենակից Ֆելիպե Կոուտինյոյին խորհուրդ է տվել «Լիվերպուլից» տեղափոխվել «Բարսելոնա»:

«Ֆուտբոլը պատմություն է իրականության մասին, այն մասին, թե ինչպես ես տվյալ պահին ապրում: «Լիվերպուլը» թոփ ակումբ է, սակայն Կոուտինյոն պետք է տեղափոխվի Չեմպիոնների լիգայի չափանիշներին համապատասխանող թոփ ակումբ: Նա բոլոր տվյալներն ունի «Բարսելոնայում» խաղալու համար»,- Yahoo-ն փոխանցում է Ալվեսի խոսքը:

ԱՊԼ-ի ավարտված մրցաշրջանում Կոուտինյոն մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 8 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ