«Դանդոլկի» պատմական գոլը, որը օգնեց իռլանդական ակումբներին առաջին հաղթանակը տոնել եվրոգավաթներում (տեսանյութ)

Երեկ Եվրոպա լիգայի 2-րդ տուրում «Դանդոլկը» պատմություն կերտեց: Կիարան Կիլդաֆի գոլը օգնեց «Դանդոլկին» հաղթել «Մաքաբի» Թել-Ավիվին, որն էլ դարձավ իռլանդական ակումբների առաջին հաղթանակը եվրոգավաթներում: Նախկինում ոչ մի իռլանդական ակումբի չի հաջողվել հաղթանակ տոնել եվրոգավաթների խմբային փուլում:

Եվրոպա լիգայի 2 տուրից հետո «Դանդոլկը» իր հաշվին ունի 4 միավոր և այդ 2 խաղերից արդեն հասցրել է վաստակել 1,6 մլն եվրո: Այսպիսի գումար իռլանդական ակումբը կարող է վաստակել, եթե հաղթի մինչև 2031թ. բոլոր ներքին առաջնությունները:

2016/17 մրցաշրջանում «Դանդոլկը» հասցրել է արդեն 3 մլն եվրո վաստակել:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ