DailyStar. Հենրիխ Մխիթարյանը «Արսենալում» կփոխարինի Ալեքսիս Սանչեսին

«Արսենալը» շարունակում է ակտիվորեն հետաքրքրվել Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով:

Ըստ DailyStar-ի, Մխիթարյանը «Արսենալում» կարող է փոխարինել Ալեքսիս Սանչեսին, ով չի կարողանում համաձայնության գալ լոնդոնյան ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ: Նշվում է, որ Չիլիի ազգային հավաքականի ֆուտբոլիստով հետաքրքրվում է «Յուվենտուսը»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Արսենալը» պատրաստ է 27-ամյա հայ ֆուտբոլիստի դիմաց վճարել 23 մլն ֆունտ: Լոնդոնյան ակումբը մտադիր է 8 մլն ֆունտ վճարել Մխիթարյանին, ինչը նշանակում է, որ նա կդառնա թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ