Daily Star. «Տոտենհեմը» միացել է Հենրիխ Մխիթարյանի համար մղվող պայքարին

Ինչպես տեղեկացնում է բրիտանական Daily Star-ը, լոնդոնյան «Տոտենհեմը» նույնպես միացել է Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի համար մղվող պայքարին:

Բունդեսլիգայի 2015/16 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են նաև «Արսենալը» և «Չելսին»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել էր, որ հայ ֆուտբոլիստը մտադիր է ավարտին հասցնել իր պայմանագիրը «Բորուսիայի» հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ