Daily Star. «Ռեալը» և «Բարսելոնան» կպայքարեն «Լիվերպուլի» երիտասարդ ֆուտբոլիստի համար

«Ռեալը» և «Բարսելոնան» կպայքարեն «Լիվերպուլի» 17-ամյա ֆուտբոլիստ Դեն Վուդբերնի համար, հաղորդում է Daily Star-ը:

Կատալոնական «Բարսելոնան» հետևում է 17-ամյա ֆուտբոլիստի խաղին այն բանից հետո, երբ Վուդբերնը դարձավ «Լիվերպուլի» ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որ գոլի հեղինակ է դարձել:

«Ռեալը» պայքարին է միացել Գարեթ Բեյլի խորհրդով: Բեյլն ու Վուդբուրնը միասին հանդես են գալիս Ուելսի ազգային հավաքականում:

Don BAlon-ի տեղեկությամբ, «Բարսելոնան» արդեն առաջարկով դիմել է ֆուտբոլիստին և մոտ է նրա հետ պայմանագրի կնքմանը:

Վուդբերնի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ գործում է մինչև 2019 թվականը: Իսպանական գրանդերը կկարողանան ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել միայն 2018 թվականի հոկտեմբերին, երբ նա չափահաս դառնա:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ