Daily Star. Մադրիդի «Ռեալը» պատրաստ է Ռոբերտ Լեվանդովսկիի համար վճարել 80 մլն եվրո

Ինչպես տեղեկացնում է բրիտանական Daily Star-ը, «Ռեալը» պատրաստվում է 80 մլն եվրո առաջարկել «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեվանդովսկիի համար: Նշվում է, որ լեհ ֆուտբոլիստը կփոխարինի Կարիմ Բենզեմային:

Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը որոշել է հրաժարվել Բենզեմայի ծառայություններից և շատ է ցանկանում իր թիմում տեսնել մյունխենյան ակումբի գլխավոր ռմբարկուին:

Իր հերթին Բենզեման կարող է տեղափոխվել «Բավարիա», որը հաջորդ մրցաշրջանում կգլխավորի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ