Daily Record. «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է նոր տրանսֆերային ռեկորդ սահմանել

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պահպանում է հետաքրքրությունը «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի նկատմամբ: Daily Record-ը հաղորդում է, որ «Կարմիր սատանաները» պատրաստ են թարմացնել իրենց իսկ կողմից տրանսֆերային ռեկորդը և վճարել Նեյմարի բարձր հրաժարագինը:

Աղբյուրը նշում է, որ թեև Նեյմարը վերջերս նոր պայմանագիր կնքեց «Բարսելոնայի» հետ, սակայն նրա ու ակումբի ղեկավարության միջև հարաբերություններն այնքան էլ հարթ չեն: Բացի այդ, նոր պայմանագրում Նեյմարի հրաժարագինը փոփոխության չի ենթարկվել ու կազմում է մոտ 180 մլն ֆունտ:

Նշվում է նաև, որ Նեյմարին «Բարսելոնայում» անհանգստացնում են երկու խնդիրներ՝ երկար ձգվող դատական գործընթացները կապված իր տրանսֆերի հետ, ինչպես նաև Լիոնել Մեսիի գերակայությունը թիմում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ