Daily Mirror. Զլատան Իբրահիմովիչին սպասում են Լոնդոնում

ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է կարիերան շարունակել «Արսենալի» կազմում, հաղորդում է Daily Mirror-ը:

Շվեդ ֆուտբոլիստի պայմանագիրը սպառվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Զլատանով հետաքրքրված են նաև «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»:

2015/16 մրցաշրջանում Իբրահիմովիչը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 39 հանդիպում, խփել 35 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ