Daily Mail. «ՄՅՈՒ-ն Մոուրինյոյին 4 մլն ֆունտ է վճարել, որպեսզի վերջինս չգլխավորի մեկ այլ ակումբ»

Հայտնի են դարձել Ժոզե Մոուրինյոյի և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև բանակցությունների մանրամասները: Նշենք, որ պորտուգալացին այս շաբաթ կարող է գլխավորել «կարմիր սատանաներին»:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, կողմերը համաձայնվել են ստորագրել 5 տարվա պայմանագիր ՝ 75 մլն ֆունտ աշխատավարձով, բացի այդ հունվարին ՄՅՈՒ-ն  պորտուգալացուն վճարել էր 4 մլն ֆունտ, որպեսզի վերջինս չբանակցի այլ ակումբների հետ:

Նշվում է, որ Մոուրինյոն տրանսֆերային պատուհանի ժամանակ կստանա 200 մլն ֆունտ նոր ֆուտբոլիստներ գնելու համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ