Daily Mail. «Մանչեսթեր Յունայթեդը» ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ այլևս նոր ֆուտբոլիստներ չի գնի

Ինչպես հաղորդում է Daily Mail-y, «Մանչեսթեր Յունայթեդը» ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում այլևս նոր ֆուտբոլիստներ չի գնի:

Այս ամռանը անգլիական ակումբին են միացել Հենրիխ Մխիթարյանը, Զլատան Իբրահիմովիչը, Էրիկ Բային և ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկարժեք ֆուտբոլիստ համարվող Պոլ Պոգբան:

Ավելացնենք, որ վերջին օրերի ընթացքում ՄՅՈՒ-ի հետ են կապում Պորտուգալիայի ազգային հավաքականի պաշտպան Ժոզե Ֆոնտեին: Իր հերթին Մոուրինյոն երեկ հայտարարել էր, որ տրանսֆերային պատուհանը բաց է մինչև օգոստոսի 31-ը և ամեն ինչ կարող է պատահել:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ