Daily Mail. «Ման. Սիթիում» վստահ են, որ եթե Մեսին հեռանա «Բարսայից», ապա կընդունի Գվարդիոլայի առաջարկը»

«Մանչեսթեր Սիթին» շարունակում է հետաքրքրվել «Բարսելոնայի» առաջատար և աստղ Լիոնել Մեսիի ծառայություններով:

Daily Mail-ը պնդում է, որ եթե արգենտինացին որոշի լքել «Նոու Կամպը», ապա վերջինս կընդունի «Մանչեսթեր Սիթիի» ապագա մարզիչ Պեպ Գվարդիոլայի առաջարկը:

Նշվում է, որ այս տրանսֆերը շարունակում է հավանական մնալ, քանի որ Մեսին և Պեպը մոտ ընկերներ են:

Իսկ ահա «Սիթիում» հասկանում են, որ Մեսիին դժվար կլինի գնելը, սակայն ջանք չեն խնայում այդ տրանսֆերը իրականացնելու համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ