Daily Mail. Կուրտուան բաց կթողնի «Մանչեսթեր Յունայթեդ»- «Չելսի» հանդիպումը

Անգլիական «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան բաց կթողնի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Չելսի» հանդիպումը:

Ինչպես հաղորդում է Daily Mail -ը, դարպասապահը մարզման ժամանակ կոճի վնասվածք է ստացել և չի կարող օգնել իր թիմին:

Բելգիացին թիմի առանցքային ֆուտբոլիստներից է և գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հույսը պաշտպանությունում:

Դարպասապահի վնասվածքը հնարավորություն կտա «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին հաղթանակ տանել իր նախկին թիմի նկատմամբ: Պորտուգալացի մասնագետի ղեկավարած թիմը նախորդ երկու խաղերում պարտվել է «Չելսիին»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ