Daily Mail. Դե Խեան արդեն անցկացրել է իր վերջին խաղը «Յունայթեդի» կազմում

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան արդեն անցկացրել է իր վերջին հանդիպումը մանկունյական թիմի կազմում, հաղորդում է Daily Mail-ը: Ըստ պարբերականի՝ դա Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում «Տոտենհեմի» հետ արտագնա մրցավեճն էր (1-2):

«Խթանների» հետ խաղից հետո «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ մրցաշրջանի վերջին երեք հանդիպումներում նա վստահելու է պահեստային դարպասապահներին՝ Սերխիո Ռոմերոյին և Ժոել Պերեյրային: Արգենտինացին անպայման մեկնարկային կազմում է լինելու Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակչի՝ «Այաքսի» հետ մրցավեճում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դե Խեան համաձայնության է եկել Մադրիդի «Ռեալ» տեղափոխության շուրջ:

«Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի ավարտին պատմական նվաճման կհասնի

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ