Daily Mail. Անտոնիո Կոնտեն մտադիր է հրաժարվել թիմի հիմնական կազմի 2 ֆուտբոլիստից

«Չելսիի» պաշտպաններ Բրանիսլավ Իվանովիչը և Գարի Քեհիլը կարող են հեռանալ ակումբից:

Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն դժգոհ է մնացել 2 ֆուտբոլիստի գործողություններից ԱՊԼ-ի վերջին տուրի «Արսենալի» (0-3) հետ խաղից հետո և ըստ Daily Mail-ի, մտադիր է հրաժարվել նրանց ծառայություններից:

Մոտ ժամանակներս «Չելսիի» հիմնական կազմ կվերադառնան վնասվածքներից ապաքինված Ջոն Տերին և Կուրտ Զուման, սակայն Կոնտեն չի պատրաստվում բավարարվել այդքանով և ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկանում է ձեռք բերել «Բարնլիի» 23-ամյա ֆուտբոլիստ Մայքլ Քինին և «Միդլսբրոյի» պաշտպան Բեն Գիբսոնին:

 

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ