Daily Express. «Ման. Յունայթեդը» պատրաստ է 25 մլն ֆունտ առաջարկել Մխիթարյանի համար

Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում:

«Կարմիր սատանաները» որոշել են պայքարել 27-ամյա ֆուտբոլիստի համար, որի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են «Արսենալը», «Յուվենտուսը» և «Չելսին»:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «Բորուսիան» պատրաստ է վաճառել Մխիթարյանին 25 մլն ֆունտի դիմաց, քանի որ վերջինս արդեն 2 անգամ հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը գերմանական ակումբի հետ:

Ավելացնենք, որ 2015/16 մրցաշրջանում Գերմանիայի առաջնության ֆուտբոլիստների կողմից Մխիթարյանը ճանաչվել էր Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ