Daily Express. «Արսենալը» և «Լիվերպուլը» հետևում են «Բորուսիայի» աստղին

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է մնալ  եվրոպական գրանդերի ուշադրության կենտրոնում:

Ինչպես հաղորդում է Daily Express-ը, «Արսենալը» և «Լիվերպուլը» կպայքարեն «իշամեղուների» կիսապաշտպանի համար, սակայն նրանց կարող է խանգարել «Յուվենտուսը», ով նույնպես ցանկանում է ձեռք բերել Մխիթարյանին:

Իսկ ահա գերմանական Bild-ը, ավելի վաղ նշել էր, որ Հենրիխի ճակատագիրը պարզ կլինի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:

Իր հերթին իտալական լրատվամիջոցները պնդում են, որ Մխիթարյանը չի տեղափոխվի Պրեմիեր լիգա, քանի որ վերջինս ցանկանում է հանդես գալ Ա Սերիայում և «Յուվենտուսի» կազմում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ