«Ցյուրիխն» առանց Սիմոնյանի ձեռքից բաց թողեց հաղթանակը

Շվեյցարիայի Սուպերլիգայի 27-րդ տուրում «Բազելն» ընդունեց «Ցյուրիխին»: Հյուրերը մինչև 83-րդ րոպեին հաշվի մեջ առջևում էին՝ 0:2: «Բազելը», սակայն, 3 րոպեում 2 գնդակ ուղարկեց «Ցյուրիխի» դարպասը՝ խուսափելով պարտությունից: Հետաքրքիրն այն է, որ «Բազելը» 77-րդ րոպեից հանդես էր գալիս 10 ֆուտբոլիստով:

Հիշեցնենք, որ «Ցյուրիխի» կազմում է հանդես գալիս Արտյոմ Սիմոնյանը: Վերջինս մնաց պահեստայինների նստարանին:

27-րդ տուրից հետո Սիմոնյանի թիմը 29 միավորով 8-րդ հորիզոնականում է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ