Մեգան Ֆոքս. «Կար մի աղջիկ, որը չգիտեր, թե ինչ է սերը, մինչև մի տղա չկոտրեց նրա սիրտը»

Գայթակղիչ ձայն, շատ դաջվածքներ, երկար, շագանակագույն մազեր, փայլուն, կապույտ աչքեր… IMDb հայտնի կայքը հենց այս հատկանիշներն է համարում Մեգան Ֆոքսի այցեքարտերը: «Տրանսֆորմերներ» ֆիլմով առավել հայտնի դարձած Մեգան Դենիս Ֆոքսն այս տարի այս օրը՝ մայիսի 16-ին, դառնում է 31 տարեկան: ՎիվառոՆյուզը շնորհավորում է Մեգան Ֆոքսին ու նրա երկրպագուներին և այս առիթով ներկայացնում նրա մասին մի քանի հետաքրքիր փաստ:

  1. Չնայած իր գեղեցիկ արտաքինին՝ դպրոցում Մեգանին ծաղրել են: Նա երբեմն ստիպված է եղել դպրոցի զուգարանում հաց ուտել, որպեսզի իր վրա կետչուպ չլցնեն:young-jpg
  2. Նրա ծննդավայրում գտնվող Wal-Mart խանութների մասնաճյուղն արգելել է նրան իրենց խանութ մտնել, քանի որ երիտասարդ տարիքում նա այնտեղից շպարի պարագաներ է գողացել: Մեգանը պնդում է, որ սխալմունք է եղել, բայց մեկ է, ստիպված է եղել որպես պատիժ հասարակական աշխատանք կատարել:
  3. Դերասանուհին կոմիքսների և վիդեոխաղերի մեծ սիրահար է:
  4. Նրա սիրելի երաժշտական խումբը «Nirvana»-ն է:
  5. Մեգանին կարող եք տեսնել Ռիհաննայի ու Էմինեմի “Love the Way You Lie” երգի տեսահոլովակում:
  6. Ընդհանուր հաշվով նա ունի 9 դաջվածք. Մ. Մոնրոյի պատկերով դաջվածք, ուսին՝ Շեքսպիրի խոսքերից է դաջել: Նրա ամենահայտնի դաջվածքը իր իսկ գրած բանաստեղծության տողերով է.  “There once was a little girl who never knew love until a boy broke her heart” («Կար մի աղջիկ, որը չգիտեր, թե ինչ է սերը, մինչև մի տղա չկոտրեց իր սիրտը»)megan_fox_rib
  7. Մեգան Ֆոքսը հանդես էլ գալիս մարիխուաննայի լեգալացման կողմ:
  8. 2009թ.-ին Մեգան Ֆոքսն արդեն այնքան հայտնի էր, որ տղամարդկանց համար նախատեսված կայքերից մի քանիսը մեկ ամբողջ օր բոյկոտել են նրա դեմ: Օգոստոսի 4-ն անվանվել է «Օր առանց Մեգան Ֆոքսի», ու շատ հայտնի կայքեր խոստացել են, որ այդ ողջ օրը դերասանուհու մասին չեն գրի:

Շնորհավոր ծնունդդ, գեղեցկուհի!!!

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ