Կաննի պատմության լավագույն ֆիլմերը. «Տղամարդը և կինը»

Տղամարդը և կինը 

Un homme et une femme

 1966, Ֆրանսիա

Կլոդ Լելուշի անունը հայտնի դարձավ հենց այս հանճարեղ ֆիլմի շնորհիվ. «Տղամարդը և կինը» կարելի է ասել ամբողջությամբ նրանն է. ֆիլմի և՛ ռեժիսորը, և՛ պրոդյուսերը, և՛ օպերատորը, և՛ սցենարի ու մոնտաժի համահեղինակը հենց ինքն է՝ Լելուշը: Այս ֆիլմը բազում հեղինակավոր մրցանակների է արժանացել.  Կաննում՝ Գրան պրի, Հոլլիվուդում՝ 2 Օսկար, Ոսկե Գլոբուս, Մեծ Բրիտանիայում՝ BAFTA:

«Տղամարդը և կինը»՝ դասական դարձած ֆիլմ, գեղեցիկ, նուրբ, ամենակուլ սիրո պատմություն, որը դիտելուց հետո լցվում ես սիրելու, նվիրվելու, գեղեցիկ ապրելու, զգալու ցանկությամբ:

Կին և տղամարդ, որ միայնակ են և իրենց ճակատագրերով նման, տղամարդ և կին, որ հանդիպում են, և կյանքը լցվում է գույներով ու թախիծով միաժամանակ: Կին և տղամարդ, որ չեն կարող և միևնույն ժամանակ կարող են երջանիկ լինել: «Տղամարդը և կինը»՝ ֆիլմ մարդկային թախծի, դժբախտության, սիրո ու հոգու վերազարթոնքի մասին:

Գլխավոր դերերում Անուկ Էմե, Ժան-Լուի Տրետինյան, երաժշտությունը՝ Ֆրանսիս Լեի:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ