Ի՞նչ չգիտենք Սալվադոր Սոբրալի և նրա եվրատեսիլյան երգի մասին

nintchdbpict000309029694

«12 points goes to Portugaaaal!»… Մայիսի 13-ին տեղի ունեցած Եվրատեսիլ ամենամյա երաժշտական մրցույթին ամենաշատ լսված արտահայտությունը հենց սա էր:  Մրցույթում Պորտուգալիան ներկայացնող 27 ամյա Սալվադոր Սոբրալն այս տարի եվրատեսիլյան բեմը ցնցեց իր հանգիստ, մեղեդային “Amar pelos dois” երգով ու մինիմալիստական բեմականացմամբ, որը հանդիսատեսի և ժյուրիի կողմից արժանացավ ամենաբարձր գնահատականին: Բայց ո՞վ է Սալվադոր Սոբրալը: Ինչի՞ մասին է նրա երգը:

Vivaro News-ը ձեզ է ներկայացնում Սալվադորի մասին մի քանի հետաքրքրաշարժ տեղեկություն:

  • Սալվադորը ծնվել է 1989 թ. դեկտեմբերի 28-ին Լիսաբոնում:
  • 10 տարեկանում մասնակցել է տեղական Bravo Bravissimo հեռուստանախագծին:
  • Երգիչն ուսումնասիրել է հոգեբանություն Լիսաբոնի համալսարանում:
  • Լիսաբոնի համալսարանում կրթությունը թողել և տեղափոխվել է Բարսելոնա՝ Երաժշտական ակադեմիա, որն ավարտել է  2014 թվականին:
  • Սոբրալի եվրատեսիլյան երգի հեղինակը քույրն է՝ Լիզա Սոբրալը:
  • 2015 թվականին Սալվադոր Սոբրալը մասնակցել է «Vodafone Mexefest», «EDP Cool Jazz» երաժշտական ֆեստիվալներին, Pop Idol մրցույթի պորտուգալական տարբերակին:
  • Սոբրալը տիրապետում է 4 լեզվի՝ պորտուգալերեն, իսպաներեն, անգլերեն ու մի փոքր էլ իտալերեն:
  • Երգչի դեբյուտային ձայնասկավառակը թողարկվել է 2016 թվականին «Excuse Me» անվամբ:
  • Սալվադոր Սոբրալն առողջական խնդիրներ ունի (թեպետ այդ մասին պաշտոնական տեղեկատվություն չկա), և այդ է պատճառը հավանաբար, որ նա չի կարողացել ժամանակին մեկնել Պորտուգալիայից և մասնակցել Եվրատեսիլի նախընական փորձերին:
  • Սալվադոր Սոբրալի՝ Եվրատեսիլին ներկայացրած և հաղթած «Amar Pelos Dois» երգը շարունակ սեր փնտրելու մասին է և կիթառային ու դաշնամուրային դասական գործիքավորման համադրություն է: Ներկայացնում ենք երգի հայերեն թարգմանված մեր տարբերակը:

Եթե մի օր քեզ հարցնեն իմ մասին,

Ասա՛ նրանց, որ ապրել եմ քեզ սիրելու համար լոկ:

Քեզնից առաջ կյանքն էր իմ դատարկ ու սին,

Անուժ էի ու չունեի տալու ոչ մի շող:

Թանկագի՛նս, լսի՛ր աղոթքներն իմ,

Խնդրում եմ, ե՛տ արի ու նորից ի՛նձ սիրիր:

Գիտեմ՝ մի սիրող սրտով սերը երկար չի ապրի,

Բայց խնդրում եմ, դու էլ նորից սիրել ինձ փորձիր:

Բայց եթե սիրտդ չի ուզում հանձնվել,

Կիրք վերապրել, կամ տառապել,

Առանց ապագան պլանավորելու, բան ասելու,

Իմ սիրտը պատրաստ է քո փոխարեն էլ սիրելու:

Սալվադոր և Լիզա Սոբրալներ
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ