Պաոլո Սորենտինո. Գեղագիտության վարպետը

Պաոլո Սորենտինո. Գեղագիտության վարպետը

Վերջին շրջանում ամենաշատ քննարկվող և սիրված ֆիլմերի ռեժիսորն է. «Փառահեղ գեղեցկություն», «Երիտասարդություն», «Երիտասարդ Պապը»՝ ֆիլմեր, որ բոլոր հնարավոր մրցանակներն ու դափնիներն են բերել ռեժիսորին, ֆիլմեր, որ նոր խոսք են կինոյի պատմության մեջ. գեղագիտություն, ճաշակ, հոգի ու շունչ ունեցող ֆիլմեր:

Կինոսերները շատ բարձր են գնահատում Սորենտինոյի ձեռագիրը. եվրոպական կինոյի լավագույն ավանդույթների կիրառմամբ ինքնուրույն, նոր, բոլորովին տարբերվող ու յուրահատուկ կինոարվեստ: Սորենտինոյի ֆիլմերն առանձնանում են իրենց գեղագիտությամբ, անսահման գեղեցիկ կադրերով, ամեն մանրուքի, դետալի մտածվածությամբ ու ճաշակով: Ամեն կադր, երկխոսություն տրամադրություն ու հոգի ունի, որը փոխանցվում է կինոդիտողին և ներշնչում «Փառահեղ գեղեցկությամբ» ապրելու, «Երիտասարդությունը» վայելելու անսահման ցանկությամբ:

21-րդ դարի Ֆելլինի

Հռոմը փառաբանող, Հռոմի գեղեցկությունն ու կյանքի քաղցրությունը ցույց տվող Ֆելինիի «Քաղցր կյանքը» ֆիլմի վերաձևակերպումը Սորենտինոյի առաջին անգլալեզու ֆիլմ «Փառահեղ գեղեցկությունն» է՝ նոր ժամանակների Հռոմի, նոր ժամանակների քաղցր կյանքի, նոր ժամանակների բարձր խավի, նրանց հոգևոր ու ստեղծագործական ճգնաժամերի մասին: Փառահեղ գեղեցիկ ֆիլմ է «Փառահեղ գեղեցկությունը»: Այն բոլոր հեղինակավոր կինոփառատոններում մասնակցել և մրցանակներ է ստացել:

1 2
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ