Կոուտինյոն խոսել է «Բարսելոնա» տեղափոխության մասին

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն անդրադարձել է կատալոնական «Բարսելոնայի» հետաքրքրությանը և ընդգծել իսպանական ակումբի ներկայացուցիչները կապ չեն հաստատել իր գործակալի հետ:

«Միշտ ուրախ եմ, երբ իմ մասին խոսում են: Լավ է, որ «Բարսելոնայի» նման հզոր ակումբը հետաքրքված է իմ ծառայություններով: Դա մեր կատարած աշխատանքի պարգևն է:

«Բարսելոնան» աշխարհի լավագույն ակումբներից մեկն է: Սակայն մինչև հիմա ոչ մի առաջարկ չեմ ստացել «Բարսելոնայից»: Եթե մի բան լինի, իմ գործակալի հետ կապ կհաստատեն: Իսկ ես պետք է կենտրոնանամ իմ թիմի առջև դրած խնդիրների վրա»,-նշել է բրազիլիացի ֆուտբոլիստը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ