Corsican Circuit. Զավեն Անդրեասյանը կես միավոր է զիջում առաջատարին

Ֆրանսիական Բաստիա քաղաքում ընթացող շախմատի Corsican Circuit 20-րդ մրցաշարի հերթական երկու տուրերն էլ հաջող էին հայ շախմատիստների համար: Զավեն Անդրեասյանը նախ ոչ-ոքի խաղաց Բոգդան-Դանիել Դեասի հետ, ապա հաղթեց Վիկտոր Միխալևսկուն: 4 տուրից հետո Անդրեասյանը 3,5 միավորով 4-րդ տեղում է և ընդամենը կես միավորով է հետ մնում աղյուսակը գլխավորող ուկրաինացի գրոսմայստեր Ալեքսանդր Մոիսեենկոյից:

Ֆրանսահայ Տիգրան Ղարամյանը 3-րդ տուրում հաղթեց Արթուր Կոգանին, իսկ հաջորդ պարտիայում հաշտություն կնքեց Միխայիլ Անտիպովի հետ: Ղարամյանը 3 միավորով 7-րդ տեղում է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ