Ցորկ. «Մխիթարյանի տրանսֆերի ժամանակ մենք մի խնդրի առջև էինք կանգնած»

Դորտմունդի «Բորուսիայի» սպորտային գծով տնօրեն Միխայիլ Ցորկը պատմել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի մասին «Մանչեսթեր Յունայթեդ»:

Հիշեցնենք, որ «Կարմիր սատանաները» 42 մլն. եվրո վճարեցին Հենրիխի ձեռք բերման համար:

«Հենրիխ Մխիթարյանի վերջին մրցաշրջանը «Բորուսիայում» հիանալի էր: Նրա տեղափոխության ժամանակ մենք մի խնդրի առջև էինք կանգնել. թույլ տալ հեռանալ նրան մեկ տարուց ազատ գործակալի կարգավիճակով, թե վաճառել նրա տրանսֆերը առավելագույնս թանկ: Արդյունքում, նրա տեղափոխությունը ավելի շահավետ էր, քան Հյումելսինը»,-նշել է գերմանացին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ