ՉԼ 2016/17. «Ալաշկերտը» կարող է խաղալ Հ. Համբարձումյանի «Վարդարի» հետ

Քիչ առաջ շվեյցարական Նիոն քաղաքում ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2016/17 մրցաշրջանի որակավորման 3-րդ փուլի վիճակահանությունը:

Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Չեմպիոնների լիգայի 3-րդ փուլում կարող է հանդիպել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանի «Վարդարին»: Սակայն ավելի շուտ նրանք ընկերական հանդիպում կկազմակերպեն, քան կհանդիպեն Չեմպիոնների լիգայի 3-րդ փուլում:

Նշենք, որ առաջին խաղում «Ալաշկերտը» 2-0 հաշվով պարտվել էր «Դինամո» Թբիլիսիին, իսկ «Վարդարը» սեփական հարկի տատ 2-1 հաշվով զիջել «Դինամո» Զագրեբին:

3-րդ որակավորման փուլի վիճակահանության արդյունքները.

Լիգան ներկայացնող ակումբների ճանաապարհը ՝

«Այաքս» – ՊԱՕԿ

«Սպարտա» Պրահա – «Ստյաուա»

«Ռոստով» – «Անդերլեխտ»

«Շախտյոր» Դոնեցկ – Յանգ Բոյզ

«Ֆեներբահչե» – «Մոնակո»

Չեմպիոնների ճանապարհը ՝

«Ռոսենբորգ»  կամ «Նորչեպինգ» – ԱՊՕԷԼ կամ «Նյու Սեյնթս»

«Դինամո» Զագրեբ կամ «Վարդար» – «Դինամո» Թբիլիսի կամ «Ալաշկերտ»

«Օլիմպիակոս» կամ «Շերիֆ» – «Հապոել» Բեյր Շեվա

«Աստանա» կամ «Ժալգրիս» – «Սելթիկ» կամ «Լինկոլն»

«Տրենչին» կամ «Օլիմպիա» Լյուբլյանա – «Լեգիա» կամ «Զրինսկի»

«Վիկտորիա» Պլզեն – «Կարաբախ» կամ «Դուդելանշ»

«Աստրա» – «Կոպենհագեն» կամ «Կրուզեյդերս»

ԲԱՏԷ կամ «Սեյնայոկի» – «Հաբնարֆյորդուր» կամ «Դանդոլկ»

«Լուդոգորեց» կամ «Մլադոստ» – «Ցրվենա Զվեզդա» կամ «Վալետա»

«Պարտիզանի» կամ «Ֆերենցվարոշ» – «Զալցբուրգ» կամ «Լիեպայա»

Բոլոր հանդիպումները տեղի կունենան հուլիսի 26/27-ին, իսկ պատասխանը ՝ օգոստոսի 2/3-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ