Չինաստանում Իբրահիմովիչին անհավատալի աշխատավարձ են առաջարկում

Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Չինաստանից գերշահավետ առաջարկ է ստացել: Ֆուտբոլիստին առաջարկել են դառնալ Չինաստանի Սուպերլիգայի դեմքը, որի դիմաց նա կարող է ստանալ տարեկան 70 միլիոն եվրո աշխատավարձ:

Զլատանին, սակայն, այս առաջարկը չի հետաքրքրում: Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, Իբրահիմովիչը ցանկանում է կարիերան շարունակել Եվրոպայում:

Շվեդ հարձակվողն ակնկալում է շաբաթական 300 հազար ֆունտ աշխատավարձ, որի մեջ ներառված չեն լինի հարկերը: Այսպիսով՝ եթե Իբրահիմովիչը կարիերան շարունակի, օրինակ, Պրեմյեր լիգայում, անգլիական թիմն ստիպված կլինի նրան վճարել 560 հազար ֆունտ:

Նույն աղբյուրը նշում է, որ ամենայն հավանականությամբ, Իբրահիմովիչը կշարունակի ելույթները ՊՍԺ-ում՝ կնքելով նոր պայմանագիր:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ