Չինաստանը մտադիր է մինչև 2050թ. դառնալ ֆուտբոլային գերտերություն

Չինաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է իր նոր ֆուտբոլային ծրագիրը, որը կօգնի զարգացնել այդ մարզաձևը երկրում:

Ըստ ծրագրի, 2020թ. Չինաստանում պետք է պարբերաբար ֆուտբոլով զբաղվեն 50 մլն մարդ: Դրա համար պետությունում կկառուցեն 70000 մարզադաշտ և 20000 մարզաբազաներ:

Պլանավորված է, որ 2030թ. մոտ 10000 չինացի կհաճախի մեկ ֆուտբոլային մարզադաշտ, իսկ ահա այս ծրագիրը պետք է եզրափակվի 2050թ.:

Չինացիները հույս ունեն, որ այդ ժամանակ իրենց պետությունը կդառնա ֆուտբոլային գերտերություն և նրանց տղամարդկանց և կանանց հավաքականները կլինեն աշխարհի լավագույն հավաքականների շարքում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ