Չինացիները 400 միլիոն են առաջարկում Բեռլուսկոնիին «Միլանի» 70 տոկոս բաժնեմասի դիմաց

Իտալական «Միլանի» սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին թիմի բաժնեմասերի հսկիչ փաթեթի վաճառման առաջարկ է ստացել Չինաստանից:

Corriere dello Sport-ի հաղորդմամբ՝ չինացիները Բեռլուսկոնիին առաջարկել են 400 միլիոն եվրո 70 տոկոս բաժնեմասի դիմաց: Թե կոնկրետ ում կողմից է եղել առաջարկը, հայտնի չէ, սակայն նշվում է, որ նման առաջարկ կարող էին անել միայն Ռոբերտ Լին ու Հե Սյանցզյանը: Երկուսն էլ Forbes-ի վարկածով Չինաստանի 10 ամենահարուստ մարդկանցից են:

Նշենք, որ Իտալիայի Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում «Միլանն» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ