Չինացի ներդրողները ցանկանում են ԱՊԼ-ի մի քանի թիմ գնել

«Գուանչժոու Էվերգրանդի» սեփականատերերը ցանկանում են մի քանի թիմ ձեռք բերել Անգլիայի Պրեմիեր լիգայից ու ՄԼՍ-ից:

Ինչպես տեղեկացնում է իսպանական AS-ը, չինացի ներդրողները կարող են City Football Group-ին համանման միություն ստեղծել, որի կազմում կընդգրկվեն մի քանի թիմեր:

Գործարքի հիմնական հավակնորդներն են Evergrand խումբն ու Alibaba ընկերությունը, որը նույնպես մեծ մասնաբաժին ունի «Գուանչժոու Էվերգրանդ» թիմից:

Չինացի ներդրողները կարծում են, որ ԱՊԼ-ի թիմերի սեփականատեր լինելն ավելի ձեռնտու է, քանի որ հեռուստատեսային հեռարձակման իրավունքներն ավելի թանկ են, ինչպես նաև ավելի դիտարժան ու մասսայական են նրանց խաղերը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ