«Չիկագո Ֆայերի» տնօրեն. «Տպավորված ենք Արշակյանի՝ տարբեր եղանակներով գոլ խփելու ունակությամբ»

«Չիկագո Ֆայերը» իր պաշտոնական կայքում հաղորդագրություն է տարածել Հայաստանի հավաքականի հարձակվող Դավիթ Արշակյանի հետ պայմանագիր կնքելու վերաբերյալ: Հաղորդվում է, որ հայ ֆուտբոլիստը 2 տարվա պայմանագիր է կնքել՝ հետագայում 3-րդ ու 4-րդ տարվա երկարաձգման հնարավորությամբ: Արշակյանը թիմին միացել է Special Discovery Player (հատուկ բացահայտված ֆուտբոլիստ) կարգավիճակով:

«Մենք հետևել ենք Դավիթին ու տպավորված էինք նրա հաղթողի հոգեբանությամբ և տարբեր եղանակներով գոլեր խփելու ունակությամբ: Նա ունի շատ լավ ֆուտբոլային IQ, երևակայություն և բարձր հասակ: Դավիթը նաև շատ մեծ ցանկություն ցույց տվեց միանալու մեր թիմին և օգնեց նոր ծրագրեր կառուցել առաջնությունում»,-ասել է «Չիկագո Ֆայերի» գլխավոր տնօրեն Նելսոն Ռոդրիգեսը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ