Չեխիայի հավաքականի ավագ. «Չէի ուզում վնասվածք հասցնել Մխիթարյանին»

Չեխիայի հավաքականի ավագ Մարեկ Սուխին անդրադարձել է Հայաստանի հավաքականի դեմ հանդիպմանը Հենրիխ Մխիթարյանի հետ բախման դրվագին, որից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը վնասվածք ստացավ՝ չկարողանալով շարունակել պայքարը:

«Չեմ կարծում, թե շատ լուրջ բախում էր: Նա շատ արագ ֆուտբոլիստ է, իսկ ես ուղղակի այնտեղ կանգնած էի:

Երկուսս էլ հարված ստացանք: Հուսով եմ, որ վնասվածքը նրանից շատ օրեր չի խլի: Սա ֆուտբոլ է, և ես այլևս չեմ մտածելու այդ դրվագի մասին»,- Squawka-ն փոխանցում է Սուխիի խոսքը:

Հիշեցնենք, որ այդ վնասվածքի պատճառով Մխիթարյանը չի կարողանա մասնակցել Դանիայի հավաքականի դեմ սեպտեմբերի 4-ին կայանալիք խաղին: Ամենայն հավանականությամբ, Մխիթարյանը բաց կթողնի նաև մանչեսթերյան դերբին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ