Չեխը ավարտեց կարիերան հավաքականի կազմում

Չեխիայի հավաքականի և «Արսենալի» դարպասապահ Պետր Չեխը հայտարարել է, որ ավարտում է կարիերան հավաքականի կազմում:

«Մենք հիանալի պահեր ենք անցկացրել միասին: Ապագայում ամենալավն եմ ցանկանում թիմին»,-գրել է Չեխը իր թվիթերյան էջում:

Ֆուտբոլիստը հանդես է գալիս ազգային հավաքականում 2002 թվականից: Նա հավաքականի մարզաշապիկով անցկացրել է 123 խաղ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ