Չեռնոգորիայի հավաքական գլխավոր մարզիչ. «Գալիս ենք Երևան 3 միավորի համար»

Չեռնոգորիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լյուբիցա Տումբակովիչը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի հետ առաջիկա հանդիպման մասին և նաև իր կարծիքն հայտնել Արթուր Պետրոսյանի մասին:

«Նա երիտասարդ մարզիչ է և նոր է ստացել իր աշխատանքը: Նա նախկինում մեծ թիմերի չի մարզել: Մարզչի փոփոխությունը կարող է  լավ ազդել թիմի վրա, բացի այդ նրանք խաղում են սեփական հարկի տակ և կորցնելու ոչինչ չունեն: Կադրային փոփոխությունները և մեծ ցանկությունը կարող են օգնել նրանց վերջապես դրական արդյունքի հասնել: Կարծում եմ, որ նրանք մեզ համար լուրջ խնդիրներ կստեղծեն:

Մենք գնում ենք Երևան 3 միավոր վաստակելու նպատակով»,- ասել է Լյուբիցա Տումբակովիչը:

Հիշեցնենք, որ ԱԱ 2018թ. որակավորման փուլի հանդիպումը կկայանա նոյեմբերի 11-ին, ժամը ՝ 21:00:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ